110 Places
Վրաստանի բերդեր

Վրաստանի բերդեր

Տավուշ · 2025-06-22T07:00

Գնում ենք Վրաստանի բերդերը 🇬🇪 Հունիսի 22-ին՝ կիրակի օրը, ուղևորվում ենք դեպի Վրաստան՝ բացահայտելու հարևան երկրի միջնադարյան բերդերը և պատմության շունչը: Քայլարշավը կսկսենք Տանդզիա գյուղից՝ ուղղություն վերցնելով դեպի մեր առաջին կանգառը՝ Khuluti Fortress։ Բերդը գտնվում է Հայաստանի սահմանին մոտ, կառուցված է բլրի վրա և ծառայել է որպես ռազմական հենակետ։

Գնում ենք Վրաստանի բերդերը 🇬🇪

Հունիսի 22-ին՝ կիրակի օրը, ուղևորվում ենք դեպի Վրաստան՝ բացահայտելու հարևան երկրի միջնադարյան բերդերը և պատմության շունչը: Քայլարշավը կսկսենք Տանդզիա գյուղից՝ ուղղություն վերցնելով դեպի մեր առաջին կանգառը՝ Khuluti Fortress։ Բերդը գտնվում է Հայաստանի սահմանին մոտ, կառուցված է բլրի վրա և ծառայել է որպես ռազմական հենակետ։

Այնուհետև կայցելենք Սուլխան Սաբա Օրբելյանի թանգարանը՝ նվիրված վրաց մեծ մտածողի ու գրողի կյանքին և գործունեությանը։ Թանգարանից հետո ուղևորվում ենք դեպի իսկապես ուշագրավ պատմական հուշարձաններ՝

🏰 Kveshi Fortress — կառուցվել է VII դարում, իսկ իր հզորության գագաթնակետին է հասել XII–XVI դարերում։ Այն տեղակայված է բարձրադիր ժայռի վրա՝ Մաշավերի գետի ափին, և երկար ժամանակ կարևոր դեր է խաղացել վրացական ազնվական տոհմերի միջև մղվող պայքարներում։ Տարածքն ունի թունելային մուտքեր, հսկիչ աշտարակներ և մատուռի ավերակներ, իսկ բերդից բացվող տեսարանները գրավում են անգամ ամենափորձառու ճանապարհորդներին։

🏰 Tsurtavi Fortress — կառուցվել է 18-րդ դարի վերջին, թագուհի Դարեջանի նախաձեռնությամբ։ Բերդը եղել է ռազմական նշանակության օբյեկտ՝ պարսկական և օսմանյան ներխուժումներից պաշտպանվելու նպատակով։ Այստեղ դեռ կանգուն են աշտարակների ավերակները, իսկ տարածքում գործում է նաև վանք՝ խորհրդավոր, պատմությամբ հարուստ և լուսանկարների համար իդեալական։

⛪ Բերդերից հետո կայցելենք նաև Մառնեուլիի վանք և թուրքական մզկիթ, այնուհետև՝ վերադառնալ Երևան։

Հարաբերական բարձությունը` իջնելու ենք 300մ։
Երթուղու երկարությունը` 7 կմ։
Բարդությունը` թեթև։

Արշավին կարող են միանալ նույնիսկ փորձ չունեցողները😊
հարմար է ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառուների համար:



Ակումբի գույքը (արշավական փայտիկներ և զանգապաններ) նախապես ամրագրելու դեպքում կտրամադրվեն մասնակիցներին։

Բարձր տրամադրությունն ու անմոռանալի տպավորությունները երաշխավորված են։ 🤩

‼️Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան հետևյալը`

Հարմարավետ արշավային կոշիկներ 👟
Անձնական դեղատուփ 🏥
Փոխնորդ հագուստ 👕
Արևային ակնոց 🕶️
Տաք հագուստ 🧥
ՈՒսապարկ 🎒
Սնունդ 🍝
Ջուր 💦
Անձրևանոց (дождевик) ☔
Լապտեր (фонарик) 🔦

Մասնակցության վճար - 15.500 ՀՀ դրամ (գինը ներառում է փորձառու ուղեկցորդների, բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները)։

‼️Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`

Ստացող՝ Սարգիս Մաթևոսյան
Համար - 095727447 (Ինեկո ընկեր)
Քարտ (ID bank)- 4318280100055299

Ուրբաթ օրվանից սկսած հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 06:00-ին: 😄

Ուշադրություն: ‼️Մասնակցելով 5 արշավի մեր հետ, կստանաք 1 արշավ անվճար 😉

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու հրահանգավորման կանոնների հետ` ⬇️
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին`
https://www.facebook.com/110-Places-Hiking-Club.../

Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 📱 041 200 110 հեռախոսահամարով կամ գրելով մեր էջին ✉

Download the app to join