Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Գարունը տարվա լավագույն շրջաններից մեկն է համարվում արշավների համար։
Հայաստանի յուրաքանչյուր մարզում գարնան ամիսները դրսևորվում են յուրովի։ Ինչ որ տեղ դեռ շարունակում է ձնածածկ մնալ, մեկ այլ վայրում կանաչ դաշտեր են, ծաղկած ծաղիկներ։
Ստորև կարող եք ծանոթանալ մեր կողմից առանձնացված գարնանային ամենագեղեցիկ 5 ուղղությունների հետ։ Ուղղություններից յուրաքանչյուրը բացառիկ է ու յուրովի նրանով, որ հնարավորություն կտա բացահայտել Հայաստանը մեկ այլ, բոլորովին նոր դիտանկյունից և վայելել գարունը նոր գույներով ու նոր շնչով:
Դիմաց լեռ
Դիմաց լեռը (2378 մ) գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում: Գագաթը, գուցե, առանձնապես չտպավորի իր բացառիկությամբ, սակայն գագաթից բացվող տեսարանը դեպի Իջևանի լեռնաշղթայի ժայռոտ պատը և Աղստևի կիրճը ՝ կստիպեն մոռանալ տևական ճանապարհի հաղթահարած բարդությունը և վայելել բացվող տեսարանն իր ողջ հմայքով:
Ձորագետի կիրճ
Ձորագետի կիրճը համարվում է Հայաստանի ամենատպավորիչ կիրճերից մեկը, որը գտնվում է Լոռու մարզում։ Այն Ստեփանավան քաղաքից սկսած ունի մոտավորապես 100 – 120 մ խորություն և կիրճի միջով է հոսում համանուն գետը՝ Ձորագետը, որի երկարությունը 67 կմ է։ Ձորագետի կիրճը հարուստ է մի քանի արշավային երթուղիներով, որոնցից ամենահայտնին համարվում է քայլարշավը դեպի՝ Ցիցքար։ Հանրության շրջանում այս տեղանքը ավելի շատ հայտնի է Արևածագի ձոր անվամբ։
Երանոս լեռ
Երանոս լեռը (1824 մ) գտնվում է Արարատի մարզում՝ Երանոսի լեռնաշղթայի գրեթե կենտրոնական մասում: Այս արշավի ողջ ճանապարհն ուղեկցվում է գեղեցիկ տեսարաններով: Լեռան գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը և Ազատի ջրամբար:
Օկոնավանք
Շատերն են եղել Լաստիվերում, հիացել հեքիաթային բնությամբ, տնակներով և քարանձավներով: Սակայն ինչ է թաքնված Լաստիվերից այն կողմ շատ քչերին է հայտնի, իսկ շարունակելով ճանապարհը հասնում ես Օկոնավանք:
Շրեշտասարի շուրջ
Շրեշտասարը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ելփին գյուղի մոտ։ Արշավը սկսում ենք Ելփին գյուղից։ Ելփինից բացի Շրեշտասարի շուրջբոլորը գյուղեր են եղել, որոնք այժմ լքված են։ Արշավի ժամանակ անցնում ենք նախկին Վարդենիք գյուղի տարածքով, որտեղ գտնվում է Վարդենիքի լիճը։ Այնուհետև շրջանաձև երթուղով վերադառնում ենք Ելփին գյուղ։ Ճանապարհին անցնում ենք ևս մի լքված գյուղի տարածքով։