110 Places
Տաթև

Տաթև

Սյունիք · 2018-07-21T07:00

Անցկացրեք ձեր հանգստյան օրերը Տաթևում։ Հուլիսի 21-22 110 Places արշավական ակումբը ուղևորվում է բացահայտելու Սյունիքի մարզի տեսարժան վայրերը։ Հուլիսի 21-ին կմեկնենք Շաքիի ջրվեժ, որը գտնվում է Որոտանի վտակ՝ Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18մ է։ Իսկ հետո կայցելենք Հին Խոտ գյուղ, որը այլ կերպ անվանում են " Հայկական Մաչուպիկչու " և կտեսնենք քարանձավներին կից և քարանձավներում կառուցած տներ, որտեղ էլ ժամանակին ապրել են գյուղաբնակները։ Այս ամենը վայելելուց հետո կմեկնենք վրանային ավան, որտեղ կվայելենք մեր հանգիստը խարույկի շուրջ, կիթառի ներքո։

Անցկացրեք ձեր հանգստյան օրերը Տաթևում։
Հուլիսի 21-22 110 Places արշավական ակումբը ուղևորվում է բացահայտելու Սյունիքի մարզի տեսարժան վայրերը։
Հուլիսի 21-ին կմեկնենք Շաքիի ջրվեժ, որը գտնվում է Որոտանի վտակ՝ Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18մ է։ Իսկ հետո կայցելենք Հին Խոտ գյուղ, որը այլ կերպ անվանում են " Հայկական Մաչուպիկչու " և կտեսնենք քարանձավներին կից և քարանձավներում կառուցած տներ, որտեղ էլ ժամանակին ապրել են գյուղաբնակները։ Այս ամենը վայելելուց հետո կմեկնենք վրանային ավան, որտեղ կվայելենք մեր հանգիստը խարույկի շուրջ, կիթառի ներքո։
Առավոտյան նախաճաշից հետո կմեկնենք Սատանի կամուրջ, որտեղ կվայելենք հոսող ջրերի կերտած գեղեցկությունը։ Հետո կուղևորվենք Տաթևի վանական համալիր։ Իսկ ետ գալու ճանապարհին կայցելենք Խնձորեսկի ճոճվող կամուրջը՝ ադրենալինի պակասը լրացնելու։
Սնունդ

1-ին օր՝
Ճաշ - 15։00
Ընթրիք - 19։00

2-րդ օր՝
Նախաճաշ - 8։00
Ճաշ - 15։00

Արշավական երկօրյա հանգիստը կազմում է 17,000 դրամ, իր մեջ ներառելով սնունդը և ամբողջ ճանապարհորդությունը։
Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան

Տեղերը ամրագրելու համար զանգահարել 096727447 համարին կամ գրել մեր էջին։

Download the app to join