110 Places
Սպիտակավոր-Պռոշաբերդ

Սպիտակավոր-Պռոշաբերդ

Լոռի · 2021-04-25T07:00

Ապրիլի 25-ին` կիրակի օրը, 110 Places արշավական ակումբը ուղևորվում Վայոց Ձորի մարզ՝Նժդեհյան հետքերով: Կունենանք հետաքրքիր քայլարշավ դեպի Սպիտակավոր վանք և Պռոշաբերդ հինավուրց ամրոց: ^_^ Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքը հայկական վանքային համալիր է Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։ Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից։ Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, մոտակա բարձունքի գագաթին պահպանվել է Պռոշյանների իշխանական տան անմատչելի ամրոցներից Բոլորաբերդի (կամ Պռոշաբերդի) ավերակները։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն ֆելզիտից, որը պատճառ է դարձել այն անվանակոչելու ՙ<<Սպիտակավոր >> : Մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Ըստ եկեղեցու պատերին եղած արձանագրությունների, համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Էաչի իշխանը, ով մահացել է 1318 թվականին, իսկ շինարարությունը 1321 թվականին ավարտել է նրա որդին Ամիր Հասանը: Եկեղեցու տարածքում է գտնվում ազգային հերոս, գաղափարական առաջնորդ, հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի գերեզմանը։1983թ. Գարեգին Նժդեհի աճյունը, գերեզմանի լուսանկարի օգնությամբ և Նժդեհի եղբոր միջոցով, Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի տեղափոխվում է Երևան: Նույն տարի աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ հիմնական աճյունը, ցինկե արկղի մեջ մի քանի տարի պահելուց հետո, 1987 թ. հանգրվանում է Սպիտակավոր վանքի բակում, հարավային պատի մոտ (Սպիտակավորում աճյունն ամփոփելու հիմնական պատճարը ԿԳԲ֊ի կողմից Խուստուփում ամփոփված աճյունը առգրավվելու դեպքում, գոնե մյուս մասի փրկությունն էր):

Ապրիլի 25-ին` կիրակի օրը, 110 Places արշավական ակումբը ուղևորվում Վայոց Ձորի մարզ՝Նժդեհյան հետքերով: Կունենանք հետաքրքիր քայլարշավ դեպի Սպիտակավոր վանք և Պռոշաբերդ հինավուրց ամրոց: ^_^
Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքը հայկական վանքային համալիր է Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։ Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից։ Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, մոտակա բարձունքի գագաթին պահպանվել է Պռոշյանների իշխանական տան անմատչելի ամրոցներից Բոլորաբերդի (կամ Պռոշաբերդի) ավերակները։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն ֆելզիտից, որը պատճառ է դարձել այն անվանակոչելու ՙ<<Սպիտակավոր >> : Մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Ըստ եկեղեցու պատերին եղած արձանագրությունների, համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Էաչի իշխանը, ով մահացել է 1318 թվականին, իսկ շինարարությունը 1321 թվականին ավարտել է նրա որդին Ամիր Հասանը: Եկեղեցու տարածքում է գտնվում ազգային հերոս, գաղափարական առաջնորդ, հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի գերեզմանը։1983թ. Գարեգին Նժդեհի աճյունը, գերեզմանի լուսանկարի օգնությամբ և Նժդեհի եղբոր միջոցով, Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի տեղափոխվում է Երևան:
Նույն տարի աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ հիմնական աճյունը, ցինկե արկղի մեջ մի քանի տարի պահելուց հետո, 1987 թ. հանգրվանում է Սպիտակավոր վանքի բակում, հարավային պատի մոտ (Սպիտակավորում աճյունն ամփոփելու հիմնական պատճարը ԿԳԲ֊ի կողմից Խուստուփում ամփոփված աճյունը առգրավվելու դեպքում, գոնե մյուս մասի փրկությունն էր):
Արշավի ընթացքում կունենանք փոքրիկ թեյախմություն մեր գործընկեր՝ Mountain Tea - ՍԱՐԻ ԹԵՅ-ի համեղ թեյերով: https://www.facebook.com/Saritey <3
Խումբը կուղեկցեն ` Սարգիս Մաթևոսյանը, Հայկ Առուստամյանը և Ասթինե Սարգսյանը։

Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Պաշտպանիչ դիմակ
Հարմարավետ արշավային կոշիկներ
Անձնական դեղատուփ
Փոխնորդ հագուստ
Արևային ակնոց
Տաք հագուստ
ՈՒսապարկ
Սնունդ
Ջուր
Անձրևանոց (дождевик)
Լապտեր (фонарик)
Մասնակցության վճար -6000 ՀՀ դրամ (գինը ներառում է փորձառու ուղեկցորդների, բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները,)։
Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:
Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`
Ստացող՝Մաթևոսյան Սարգիս
Բանկային հաշիվ 2052132244001001 (Ineco bank)
ArCa: 4578 8900 0027 6178 Ineco bank
ՈՒրբաթ օրվանից հետո հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 07:30-ին:
Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու հրահանգավորման կանոնների հետ`
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին`
https://www.facebook.com/110-Places-Hiking-Club.../

Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 096-72-74-47 կամ 099-29-69-49 հեռախոսահամարներով կամ գրելով մեր էջին

Download the app to join