110 Places
Մանթաշաբերդ

Մանթաշաբերդ

Գեղարքունիք · 2021-03-14T07:00

Մարտի 14-ին` կիրակի օրը, 110 Places արշավական ակումբը ուղևորվում է դեպի Տավուշի մարզ՝Մանթաշաբերդ: Մանթաշաբերդը հանդիսանում է ռազմական կառույց Տավուշի մարզում, տեղակայված է Իջևան քաղաքից 7 կմ հարավ, Աղստև գետի աջ ափի անտառապատ լեռան գագաթին, շրջապատված է լայն, բրգավոր պարիսպներով։ Պատկանում է Բագրատունիների ժամանակաշրջանին։ Այն Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Կառուցվածքային տեսանկյունից ամրոցն ունի երկու մուտք, որոնց դռներ եղել են ամբողջական մեծ քարերից։ Լեռան անցանելի հատվածներն ամրացված են ամուր պարսպապատերով, որոնք ունեն բրգաձև աշտարակներ, պատերի մեջ՝ կլոր, փոքր անցքեր։ Պարսպապատերը սև քարից են, ամուր կրաշաղախով։ Սև գույնի պատճառով հետագայում օտար նվաճողները այն կոչել են Ղարա ղալա այսինքն Սև բերդ, իսկ ԽՍՀՄ տարիներին սկսել են կիրառել Кара Кала անունը:

Մարտի 14-ին` կիրակի օրը, 110 Places արշավական ակումբը ուղևորվում է դեպի Տավուշի մարզ՝Մանթաշաբերդ:
Մանթաշաբերդը հանդիսանում է ռազմական կառույց Տավուշի մարզում, տեղակայված է Իջևան քաղաքից 7 կմ հարավ, Աղստև գետի աջ ափի անտառապատ լեռան գագաթին, շրջապատված է լայն, բրգավոր պարիսպներով։ Պատկանում է Բագրատունիների ժամանակաշրջանին։ Այն Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է:
Կառուցվածքային տեսանկյունից ամրոցն ունի երկու մուտք, որոնց դռներ եղել են ամբողջական մեծ քարերից։ Լեռան անցանելի հատվածներն ամրացված են ամուր պարսպապատերով, որոնք ունեն բրգաձև աշտարակներ, պատերի մեջ՝ կլոր, փոքր անցքեր։ Պարսպապատերը սև քարից են, ամուր կրաշաղախով։ Սև գույնի պատճառով հետագայում օտար նվաճողները այն կոչել են Ղարա ղալա այսինքն Սև բերդ, իսկ ԽՍՀՄ տարիներին սկսել են կիրառել Кара Кала անունը:
Պատմական աղբյուրներում նշվում է,որ Մանթաշաբերդը կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում։
Խումբը կուղեկցեն ` Սարգիս Մաթևոսյանը, Հայկ Առուստամյանը և Ասթինե Սարգսյանը։
Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Պաշտպանիչ դիմակ
Հարմարավետ արշավային կոշիկներ
Անձնական դեղատուփ
Փոխնորդ հագուստ
Արևային ակնոց
Տաք հագուստ
ՈՒսապարկ
Սնունդ
Ջուր
Անձրևանոց (дождевик)
Լապտեր (фонарик)
Մասնակցության վճար -7000 ՀՀ դրամ (գինը ներառում է փորձառու ուղեկցորդների, բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները)։
Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:
Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`
Ստացող՝Մաթևոսյան Սարգիս
Բանկային հաշիվ 2052132244001001 (Ineco bank)
ArCa: 4578 8900 0027 6178 Ineco bank
ՈՒրբաթ օրվանից հետո հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 07:30-ին:
Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու հրահանգավորման կանոնների հետ`
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին`
https://www.facebook.com/110-Places-Hiking-Club.../

Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 096-72-74-47 կամ 099-29-69-49 հեռախոսահամարներով կամ գրելով մեր էջին

Download the app to join