110 Places
Աղավնավանք-Խամշի վանք

Աղավնավանք-Խամշի վանք

Տավուշ · 2021-02-28T07:00

Կիրակի`փետրվարի 28-ին 110 Places Hiking Club-ը կիրականացնի յուրահատուկ քայլարշավ Տավուշի մարզում ՝Աղավնավանք և Խամշի վանք: Այս երկու չքնաղ վանքերը գտնվում են Դիլիջանի և Ճամբարակի շրջաններում։ Անտառային գեղեցիկ երթուղին մեզ կտանի դեպի Ախնաբադի կենու պուրակում գտնվող միջնադարյան ԱՂԱՎՆԱՎԱՆՔ կամ Սբ.Աստվածածին անապատ եկեղեցի ( XII-XIII դարեր) : Պուրակում աճում են 25 մ բարձրություն , բնի 70-90 սմ տրամագիծ ունեցող 300-400 տարեկան կենու ծառեր։ Կենին մշտադալար բարձրահասակ ծառ է՝ մուգ կանաչ կոնաձև սաղարթով և հայտնի է իր կարմրավուն բնափայտով։

Կիրակի`փետրվարի 28-ին 110 Places Hiking Club-ը կիրականացնի յուրահատուկ քայլարշավ Տավուշի մարզում ՝Աղավնավանք և Խամշի վանք:
Այս երկու չքնաղ վանքերը գտնվում են Դիլիջանի և Ճամբարակի շրջաններում։
Անտառային գեղեցիկ երթուղին մեզ կտանի դեպի Ախնաբադի կենու պուրակում գտնվող միջնադարյան ԱՂԱՎՆԱՎԱՆՔ կամ Սբ.Աստվածածին անապատ եկեղեցի ( XII-XIII դարեր) : Պուրակում աճում են 25 մ բարձրություն , բնի 70-90 սմ տրամագիծ ունեցող 300-400 տարեկան կենու ծառեր։ Կենին մշտադալար բարձրահասակ ծառ է՝ մուգ կանաչ կոնաձև սաղարթով և հայտնի է իր կարմրավուն բնափայտով։
Քայլարշավը կշարունակենք դեպի անտառի խորքում թաքնված ԿԱՐՄԻՐ ԵՂՑԻ վանք, որը ենթադրաբար XIII դարի առաջին կեսին Աղվանից կաթողիկների նստավայր հանդիսացած ԽԱՄՇԻ վանքն է: Այն հայոց և վրաց աթաբեկ ԻՎԱՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ հովանավորությամբ հիմնադրել է Աղվանից Հովհաննես Զ կաթողիկոսը։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 8 կմ է։Արշավը էքսպեդիցիոն բնույթի է:
Խումբը կուղեկցեն ` Սարգիս Մաթևոսյանը, Հայկ Առուստամյանը և Ասթինե Սարգսյանը։
Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Պաշտպանիչ դիմակ
Հարմարավետ արշավային կոշիկներ
Անձնական դեղատուփ
Փոխնորդ հագուստ
Արևային ակնոց
Տաք հագուստ
ՈՒսապարկ
Սնունդ
Ջուր
Անձրևանոց (дождевик)
Լապտեր (фонарик)
Մասնակցության վճար -6000 ՀՀ դրամ (գինը ներառում է փորձառու ուղեկցորդների, բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները)։
Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:
Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`
Ստացող՝Մաթևոսյան Սարգիս
Բանկային հաշիվ 2052132244001001 (Ineco bank)
ArCa: 4578 8900 0027 6178 Ineco bank
ՈՒրբաթ օրվանից հետո հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 07:30-ին:
Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու հրահանգավորման կանոնների հետ`
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/110-Places-Hiking-Club.../
Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 096-72-74-47 կամ 099-29-69-49 հեռախոսահամարներով կամ գրելով մեր էջին

Download the app to join