110 Places
Սևսար լեռ և Սուրբ Աստվածածին

Սևսար լեռ և Սուրբ Աստվածածին

Արագածոտն · 2020-11-29T07:00

Նոյեմբերի 29-ին 110 Places hiking club-ը կուղևորվի Արագածոտնի մարզ՝ Սևսար լեռ և Սուրբ Աստվածածին եկեղեցի: Կսկսենք մեր աշնանային արշավը այցելելով Սուրբ Աստվածածին եկեղեցի,որը գտնվում է Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում (696 թվականին այս գյուղում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Եսայի Ա Եղիպատրուշեցին): Այն կառուցվել է 10-13-րդ դարերում: Մոտակայքում է գտնվում վաղ միջնադարյան գերեզմանատունը ՝ 5-րդ դարի բազիլիկի ավերակներով, ինչպես նաև 13-րդ դարի կրկնակի խաչքարերի սրբավայրը:Այնուհետև կիրականացնենք վերելք Սևսար լեռ (Լեռն այդպես են անվանում գյուղացիները): Խումբը կուղեկցեն ` Սարգիս Մաթևոսյանը, Ասթինե Սարգսյանը և Հայկ Առուստամյանը։ Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝

Նոյեմբերի 29-ին 110 Places hiking club-ը կուղևորվի Արագածոտնի մարզ՝ Սևսար լեռ և Սուրբ Աստվածածին եկեղեցի: Կսկսենք մեր աշնանային արշավը այցելելով Սուրբ Աստվածածին եկեղեցի,որը գտնվում է Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում (696 թվականին այս գյուղում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Եսայի Ա Եղիպատրուշեցին): Այն կառուցվել է 10-13-րդ դարերում: Մոտակայքում է գտնվում վաղ միջնադարյան գերեզմանատունը ՝ 5-րդ դարի բազիլիկի ավերակներով, ինչպես նաև 13-րդ դարի կրկնակի խաչքարերի սրբավայրը:Այնուհետև կիրականացնենք վերելք Սևսար լեռ (Լեռն այդպես են անվանում գյուղացիները):
Խումբը կուղեկցեն ` Սարգիս Մաթևոսյանը, Ասթինե Սարգսյանը և Հայկ Առուստամյանը։
Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Պաշտպանիչ դիմակ
Ախտահանիչ լուծույթ (ալկոգել)
Հարմարավետ արշավային կոշիկներ
Անձնական դեղատուփ
Փոխնորդ հագուստ
Արևային ակնոց
Տաք հագուստ
ՈՒսապարկ
Սնունդ
Ջուր
Անձրևանոց (дождевик)
Լապտեր (фонарик)
Մասնակցության վճար - 5500 ՀՀ դրամ (գինը ներառում է ուղեկցորդի և տրանսպորտի ծառայություները)։
Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:
Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`
Ստացող՝Մաթևոսյան Սարգիս
Բանկային հաշիվ 2052132244001001 (Ineco bank)
ArCa: 4578 8900 0027 6178 Ineco bank
Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 07:45-ին: ՈՒրբաթ օրվանից հետո հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու Հրահանգավորման կանոնների հետ`
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/110-Places-Hiking-Club-370539313448386/
Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 096-72-74-47 հեռախոսահամարով կամ գրելով մեր էջին։

Download the app to join