Խնձորեսկ - Տաթև
Սյունիք · 2020-09-20T07:00
Սեպտեմբերի 20-ին 110 Places արշավական ակումբը ուղևորվում է բացահայտելու Սյունիքի մարզի տեսարժան վայրերը։Արշավի ընթացքում կայցելենք քարայրներով և ժայռերով հարուստ,Որոտանի կիրճում գտնվող չքնաղ Շաքիի ջրվեժ:Ջրվեժի բարձրությունը 18մ է։ Այնուհետև կտեսնենք Որոտան գետի 500 մետրանոց կիրճում տեղակայված Հայաստանի բնության հրաշքներից մեկը՝Սատանի կամուրջը: Բնական կամրջի լայնությունը 60 մետր է, երկարությունը՝ 30։ Բնության այս հրաշքը ձևավորվել է հազարամյակների ընթացքում ջրի և քամու անդադար ազդեցությունից, որոնք հղկել և փորել են սառած լավային զանգվածները։Մեր արշավը կշարունակվի դեպի Տաթևի վանական համալիր՝IX դարի պատմական հուշարձան , հայ ճարտարապետության բացառիկ նմուշ, հնագույն հոգևոր կենտրոններից մեկը,ինչպես նաև միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը: Ցանկացողները կնստեն Տաթևեր ռեկորդակիր ճոպանուղին:Իսկ արշավը կավարտենք Խնձորեսկի ճոճվող կամուրջ այցելությամբ՝ադրենալինի պակասը լրացնելու: Խումբը կուղեկցեն ` Սարգիս Մաթևոսյանը, Ասթինե Սարգսյանը և Հայկ Առուստամյանը։
Խումբը կուղեկցեն ` Սարգիս Մաթևոսյանը, Ասթինե Սարգսյանը և Հայկ Առուստամյանը։
Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Պաշտպանիչ դիմակ
Ախտահանիչ լուծույթ (ալկոգել)
Հարմարավետ արշավային կոշիկներ
Անձնական դեղատուփ
Փոխնորդ հագուստ
Արևային ակնոց
Տաք հագուստ
ՈՒսապարկ
Սնունդ
Ջուր
Անձրևանոց (дождевик)
Լապտեր (фонарик)
Մասնակցության վճար - 7500 ՀՀ դրամ
Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով: Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`
Ստացող Մաթևոսյան Սարգիս
Բանկային հաշիվ 2050 5595 8503 1001
ArCa: 4578 8900 0027 6178
Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 07:00-ին: ՈՒրբաթ օրվանից հետո հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու Հրահանգավորման կանոնների հետ`
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/110-Places-Hiking-Club-370539313448386/
Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 096-72-74-47 հեռախոսահամարով կամ գրել մեր էջին։
- Difficulty: 5
- Distance: 0 km
- Duration: 8 min
- Elevation: 18 m
- Price: 7500 AMD