110 Places
Վահագնի ջրվեժ - Հավուց Թառ - Աստղիկի ջրվեժ

Վահագնի ջրվեժ - Հավուց Թառ - Աստղիկի ջրվեժ

Վայոց ձոր · 2018-06-10T07:00

Հունիսի 10-ին` կիրակի օրը, 110 Places արշավական ակումբը մեկնում է պատմական մեծ նշանակություն ունեցող Խոսրովի Արգելոց, որտեղ գտնվում են բազում պատմական հուշարձաններ։ Սկզբում կքայլենք Ազատի կիրճով, որտեղ են գտնվում Քարերի սինֆոնյան: Շարունակելով արշավը ` մուտք կգործենք Խոսրովի Արգելոց և կայցելենք Հավուց Թառ վանքը, որը կառուցվել է 13-րդ դարում։ Իսկ հետո շարունակելով քայլարշավը կայցելենք Վահագնի և Աստղիկի ջրվեժները։ Արշավի երկարությունը 13 կմ է։

Հունիսի 10-ին` կիրակի օրը, 110 Places արշավական ակումբը մեկնում է պատմական մեծ նշանակություն ունեցող Խոսրովի Արգելոց, որտեղ գտնվում են բազում պատմական հուշարձաններ։
Սկզբում կքայլենք Ազատի կիրճով, որտեղ են գտնվում Քարերի սինֆոնյան: Շարունակելով արշավը ` մուտք կգործենք Խոսրովի Արգելոց և կայցելենք Հավուց Թառ վանքը, որը կառուցվել է 13-րդ դարում։ Իսկ հետո շարունակելով քայլարշավը կայցելենք Վահագնի և Աստղիկի ջրվեժները։ Արշավի երկարությունը 13 կմ է։

Արշավի մասնակիցներն իրենց հետ ցանկալի է ունենան՝
ՈՒսապարկ
Սնունդ
Ջուր
Անձրևանոց (дождевик)
Արևապաշտպան գլխարկ

Մասնակցության վճար - 5500 ՀՀ դրամ։
Գումարը ներառում է Արգելոցի տոմսավճարը։
Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք գրանցվելու համար նախապես զանգահարել 041-105-110 հեռախոսահամարով կամ գրել մեր facebook-յան էջին:

Download the app to join