110 Places
Սպիտակասար + Բադի լիճ

Սպիտակասար + Բադի լիճ

Լոռի · 2025-07-06T07:00

Գնում ենք Սպիտակասար + Բադի լիճ հուլիսի 6-ին` կիրակի օրը, գնում ենք դեպի Գեղամա լեռներ, բարձանալու Սպիտակասար լեռը։

Գնում ենք Սպիտակասար + Բադի լիճ

հուլիսի 6-ին` կիրակի օրը, գնում ենք դեպի Գեղամա լեռներ, բարձանալու Սպիտակասար լեռը։
Սպիտակասարը Գեղամա լեռների երկրորդ բարձր գագաթն է, ունի 3555մ բարձրություն։
Գագաթային մասն առատ է թափանցիկ ու մոխրագույն օբսիդիանով, որից էլ ստացել է իր անվանումը։ Լեռան արևմտյան լանջերից են սկիզբ առնում Գողթ և Ազատ գետերը։
Գագաթից հետո կուղևորվենք դեպի Բադի լիճ, որը հայտնի է նաև Նազելի անունով։ Լիճը գտնվում է Սպիտակասարի ու Աժդահակի լանջերի մեջտեղում։

Երթուղու երկարությունը` 11կմ,
Հարաբերական բարձրությունը` 600մ,
Լեռան բարձրությունը` 3555մ,
Բարդությունը` միջին:

Ակումբի գույքը (արշավական փայտիկներ և զանգապաններ) նախապես ամրագրելու դեպքում կտրամադրվեն մասնակիցներին։

Բարձր տրամադրությունն ու անմոռանալի տպավորությունները երաշխավորված են։ 🤩

‼️Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան հետևյալը`

Հարմարավետ արշավային կոշիկներ 👟
Անձնական դեղատուփ 🏥
Փոխնորդ հագուստ 👕
Արևային ակնոց 🕶️
Տաք հագուստ 🧥
ՈՒսապարկ 🎒
Սնունդ 🍝
Ջուր 💦
Անձրևանոց (дождевик) ☔
Լապտեր (фонарик) 🔦

Մասնակցության վճար - 11.000 ՀՀ դրամ (գինը ներառում է փորձառու ուղեկցորդների, բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները)։

‼️Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`

Ստացող՝ Սարգիս Մաթևոսյան
Համար - 095727447 (Ինեկո ընկեր)
Քարտ (ID bank)- 4318280100055299

Ուրբաթ օրվանից սկսած հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 07:45-ին: 😄

Ուշադրություն: ‼️Մասնակցելով 5 արշավի մեր հետ, կստանաք 1 արշավ անվճար 😉

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու հրահանգավորման կանոնների հետ` ⬇️
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին`
https://www.facebook.com/110-Places-Hiking-Club.../

Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 📱 041 200 110 հեռախոսահամարով կամ գրելով մեր էջին ✉

Download the app to join