110 Places
Աժդահակ լեռ 🗻

Աժդահակ լեռ 🗻

Գեղարքունիք · 2025-06-29T07:00

Գնում ենք Աժդահակ լեռ😍 Հունիսի 29-ին` կիրակի օրը, ուղևորվում ենք դեպի Աժդահակ լեռ։

Գնում ենք Աժդահակ լեռ😍

Հունիսի 29-ին` կիրակի օրը, ուղևորվում ենք դեպի Աժդահակ լեռ։
Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է՝ 3597մ։ Գտնվում է կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում։
Հյուսիսարևմտյան մասում կա խառնարան՝ լցված ջրով։

Ճանապարհի մի մասը անցնելու ենք բեռնատարներով, քայլարշավը սկսելու ենք Պայտասար լեռան ստորոտից, բարձրանալու ենք Կարմիրկատարը և հասնենք Աժդահակ։

Երթուղու երկարությունը` 11կմ,
Հարաբերական բարձրությունը` 700մ,
Լեռան բարձրությունը՝ 3597մ,
Բարդությունը` միջին:


Ակումբի գույքը (արշավական փայտիկներ և զանգապաններ) նախապես ամրագրելու դեպքում կտրամադրվեն մասնակիցներին։

Բարձր տրամադրությունն ու անմոռանալի տպավորությունները երաշխավորված են։ 🤩

‼️Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան հետևյալը`

Հարմարավետ արշավային կոշիկներ 👟
Անձնական դեղատուփ 🏥
Փոխնորդ հագուստ 👕
Արևային ակնոց 🕶️
Տաք հագուստ 🧥
ՈՒսապարկ 🎒
Սնունդ 🍝
Ջուր 💦
Անձրևանոց (дождевик) ☔
Լապտեր (фонарик) 🔦

Մասնակցության վճար - 12.500 ՀՀ դրամ (գինը ներառում է փորձառու ուղեկցորդների, բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները)։

‼️Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`

Ստացող՝ Սարգիս Մաթևոսյան
Համար - 095727447 (Ինեկո ընկեր)
Քարտ (ID bank)- 4318280100055299

Ուրբաթ օրվանից սկսած հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 07:45-ին: 😄

Ուշադրություն: ‼️Մասնակցելով 5 արշավի մեր հետ, կստանաք 1 արշավ անվճար 😉

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու հրահանգավորման կանոնների հետ` ⬇️
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին`
https://www.facebook.com/110-Places-Hiking-Club.../

Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 📱 041 200 110 հեռախոսահամարով կամ գրելով մեր էջին ✉

Download the app to join