110 Places
Հին խոտ

Հին խոտ

Սյունիք · 2025-04-06T07:00

Քայլարշավ դեպի Հին Խոտ Ապրիլի 6-ին՝ կիրակի օրը ուղևորվում ենք Սյունիքի մարզ՝ բացահայտելու Հին Խոտի մոռացված պատմությունը։ Գյուղի ավերակները գտնվում են Որոտանի կիրճում՝ ծովի մակարդակից մոտ 1500 մ բարձրության վրա։

Քայլարշավ դեպի Հին Խոտ

Ապրիլի 6-ին՝ կիրակի օրը ուղևորվում ենք Սյունիքի մարզ՝ բացահայտելու Հին Խոտի մոռացված պատմությունը։ Գյուղի ավերակները գտնվում են Որոտանի կիրճում՝ ծովի մակարդակից մոտ 1500 մ բարձրության վրա։
Ժայռերի միջև թաքնված այս բնակավայրը հաճախ անվանում են «Հայկական Մաչու Պիկչու»՝ իր յուրահատուկ տեղանքի և պատմական արժեքի համար։
Արշավը կսկսենք Խոտ գյուղից՝ շարժվելով դեպի հին ավերակները։ Ճանապարհին կտեսնենք Որոտանի կիրճի վեհաշուք տեսարանները, կանցնենք պատմական կառույցների կողքով ու կզգանք վայրի բնության էներգիան։




Երթուղու երկարությունը` 11կմ,
Հարաբերական բարձրությունը` 400մ,
Բարդությունը` միջինից հեշտ:

Ակումբի գույքը (արշավական փայտիկներ և զանգապաններ) նախապես ամրագրելու դեպքում կտրամադրվեն մասնակիցներին։

Բարձր տրամադրությունն ու անմոռանալի տպավորությունները երաշխավորված են։ 🤩

‼️Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան հետևյալը`

Հարմարավետ արշավային կոշիկներ 👟
Անձնական դեղատուփ 🏥
Փոխնորդ հագուստ 👕
Արևային ակնոց 🕶️
Տաք հագուստ 🧥
ՈՒսապարկ 🎒
Սնունդ 🍝
Ջուր 💦
Անձրևանոց (дождевик) ☔
Լապտեր (фонарик) 🔦

Մասնակցության վճար - 12.000 ՀՀ դրամ (գինը ներառում է փորձառու ուղեկցորդների, բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները)։

‼️Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`

Ստացող՝ Սարգիս Մաթևոսյան
Համար - 095727447 (Ինեկո ընկեր)
Քարտ (ID bank)- 4318280100055299

Ուրբաթ օրվանից սկսած հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 06:45-ին: 😄

Ուշադրություն: ‼️Մասնակցելով 5 արշավի մեր հետ, կստանաք 1 արշավ անվճար 😉

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու հրահանգավորման կանոնների հետ` ⬇️
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին`
https://www.facebook.com/110-Places-Hiking-Club.../

Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 📱 041 200 110 հեռախոսահամարով կամ գրելով մեր էջին ✉

Download the app to join