110 Places
Գնիշիկի կիրճ

Գնիշիկի կիրճ

Վայոց ձոր · 2025-03-16T07:00

Գնում ենք Գնիշիկի կիրճ Մարտի 16-ին՝ կիրակի օրը, ուղևորվում ենք Վայոց ձոր՝ բացահայտելու Գնիշիկի կիրճի հրաշագեղ բնությունը։

Գնում ենք Գնիշիկի կիրճ

Մարտի 16-ին՝ կիրակի օրը, ուղևորվում ենք Վայոց ձոր՝ բացահայտելու Գնիշիկի կիրճի հրաշագեղ բնությունը։
Կիրճը գտնվում է Արփա գետի ավազանում՝ Գնիշիկ գետի հովտում։ Նրա վերին հատվածում հովիտը 200-300 մ լայնություն ունի, իսկ ստորին հատվածում՝ 50-80 մ։
Մեր ամբողջ ուղին զարդարելու են դեղնակարմրադարչնագույն ժայռերը, որոնք ստեղծում են անկրկնելի միջավայր։ Իսկ վերևից բացվող տեսարանը դեպի Նորավանք պարզապես աներևակայելի գեղեցիկ է։


Երթուղու երկարությունը` 11կմ,
Հարաբերական բարձրությունը` 500մ,
Բարդությունը` միջինից հեշտ:

Ակումբի գույքը (արշավական փայտիկներ և զանգապաններ) նախապես ամրագրելու դեպքում կտրամադրվեն մասնակիցներին։

Բարձր տրամադրությունն ու անմոռանալի տպավորությունները երաշխավորված են։ 🤩

‼️Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան հետևյալը`

Հարմարավետ արշավային կոշիկներ 👟
Անձնական դեղատուփ 🏥
Փոխնորդ հագուստ 👕
Արևային ակնոց 🕶️
Տաք հագուստ 🧥
ՈՒսապարկ 🎒
Սնունդ 🍝
Ջուր 💦
Անձրևանոց (дождевик) ☔
Լապտեր (фонарик) 🔦

Մասնակցության վճար - 10.000 ՀՀ դրամ (գինը ներառում է փորձառու ուղեկցորդների, բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները)։

‼️Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`

Ստացող՝ Սարգիս Մաթևոսյան
Համար - 095727447 (Ինեկո ընկեր)
Քարտ (ID bank)- 4318280100055299

Ուրբաթ օրվանից սկսած հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 07:45-ին: 😄

Ուշադրություն: ‼️Մասնակցելով 5 արշավի մեր հետ, կստանաք 1 արշավ անվճար 😉

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու հրահանգավորման կանոնների հետ` ⬇️
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին`
https://www.facebook.com/110-Places-Hiking-Club.../

Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 📱 041 200 110 հեռախոսահամարով կամ գրելով մեր էջին ✉

Download the app to join