110 Places
Մայմեխ(Ձիթանից)

Մայմեխ(Ձիթանից)

Կոտայք · 2025-02-23T07:00

Գնում ենք Մայմեխ(Ձիթանից սար) Փետրվարի 23-ին` կիրակի օրը, ուղևորվում ենք Լոռու մարզ՝ բարձրանալու Մայմեխ լեռը։

Գնում ենք Մայմեխ(Ձիթանից սար)

Փետրվարի 23-ին` կիրակի օրը, ուղևորվում ենք Լոռու մարզ՝ բարձրանալու Մայմեխ լեռը։
Լեռնագագաթը գտնվում է Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխին՝ Փամբակի լեռնաշղթայում՝ Վանաձոր քաղաքից հարավ։ Բարձրությունը 3094մ է։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է։ Կան ժայռային մերկացումներ։
Քայլարշավը սկսելու ենք Շահումյան գյուղից։
Գագաթից բացվում է ֆանտաստիկ տպավորիչ տեսարաններ։

Լեռան բարձրությունը` 3094մ,
Երթուղու երկարությունը` 18կմ,
Հարաբերական բարձրությունը` 1200մ,
Բարդությունը` միջինից բարդ:

Ակումբի գույքը (արշավական փայտիկներ և զանգապաններ) նախապես ամրագրելու դեպքում կտրամադրվեն մասնակիցներին։

Բարձր տրամադրությունն ու անմոռանալի տպավորությունները երաշխավորված են։ 🤩

‼️Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան հետևյալը`

Հարմարավետ արշավային կոշիկներ 👟
Անձնական դեղատուփ 🏥
Փոխնորդ հագուստ 👕
Արևային ակնոց 🕶️
Տաք հագուստ 🧥
ՈՒսապարկ 🎒
Սնունդ 🍝
Ջուր 💦
Անձրևանոց (дождевик) ☔
Լապտեր (фонарик) 🔦

Մասնակցության վճար - 10500 ՀՀ դրամ (գինը ներառում է փորձառու ուղեկցորդների, բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները)։

‼️Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`

Ստացող՝ Սարգիս Մաթևոսյան
Համար - 095727447 (Ինեկո ընկեր)
Բանկային հաշիվ - 2050559585031001
Քարտ (Arca)- 4578 8900 0439 1775

Ուրբաթ օրվանից սկսած հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 06:45-ին: 😄

Ուշադրություն: ‼️Մասնակցելով 5 արշավի մեր հետ, կստանաք 1 արշավ անվճար 😉

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու հրահանգավորման կանոնների հետ` ⬇️
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին`
https://www.facebook.com/110-Places-Hiking-Club.../

Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 📱 041 200 110 հեռախոսահամարով կամ գրելով մեր էջին ✉

Download the app to join