110 Places
3օրյա հանգիստ Ծաղկաձորում

3օրյա հանգիստ Ծաղկաձորում

Կոտայք · 2025-02-14T07:00

3 օրյա հանգիստ Ծաղկաձորում Փետրվարի 14-16 ուղևորվում ենք դեպի ձմեռային հեքիաթային Ծաղկաձոր՝ վայելելու գեղեցիկ բնությունն ու ձմռան մթնոլորտը։ Սպասվում է 3 օր լի հանգստով, արկածներով և անմոռանալի տպավորություններով: Պասիվ և ակտիվ հանգստի հիանալի համադրություն, որը կթարմացնի և կուրախացնի բոլոր մասնակիցներին։

3 օրյա հանգիստ Ծաղկաձորում

Փետրվարի 14-16 ուղևորվում ենք դեպի ձմեռային հեքիաթային Ծաղկաձոր՝ վայելելու գեղեցիկ բնությունն ու ձմռան մթնոլորտը։ Սպասվում է 3 օր լի հանգստով, արկածներով և անմոռանալի տպավորություններով: Պասիվ և ակտիվ հանգստի հիանալի համադրություն, որը կթարմացնի և կուրախացնի բոլոր մասնակիցներին։


---

Օր 1

Մեր ուղևորությունը կսկսվի Երևանից՝ 18:45։ Ծաղկաձոր հասնելուն պես կտեղավորվենք հարմարավետ սենյակներում։ Կարճ հանգստից հետո կուղևորվենք համեղ ընթրիքի, որտեղ կմիավորվենք որպես մեկ մեծ ընկերական խումբ։
Ընթրիքից հետո կմասնակցենք մեր համար պատրաստված զվարճալի և թիմային խաղերին, ինչպիսիք են մաֆիան, այլ կերպը, զիլզառը, և մեր հատուկ քվեստը՝ լի անակնկալներով ու հումորով։ Տրամադրությունն ապահովված է։


---

Օր 2

Առավոտը կսկսենք ժամը 08:00 համեղ նախաճաշով՝ նախապատրաստվելով ակտիվ ու հետաքրքիր օրվան։
Ազատ ժամի ընթացքում կարող ենք ուսումնասիրել Ծաղկաձորի հրաշալիքները՝ նստել ճոպանուղի և վայելել շքեղ տեսարանները, զբաղվել դահուկասահքով կամ փոքրիկ քայլարշավ կազմակերպենք բացահայտելով այս գողտրիկ քաղաքի ձմեռային մթնոլորտը։(Ճոպանուղու և դահուկների գումարը չի մտնում վճարման մեջ։)

Երեկոյան կրկին կմիավորվենք խաղերի շուրջ՝ ստեղծելով նոր հիշողություններ և կիսելով օրվա տպավորությունները։


---

Օր 3

Օրը կսկսենք առավոտյան 08:00՝ ևս մեկ համեղ նախաճաշով։ Դրանից հետո կկազմակերպենք թիմային խաղեր, որոնք կդառնան մեր օրվա ուրախ սկիզբը։
Խաղերից հետո կճաշենք և կունենանք ազատ ժամ՝ մեր նախընտրած ակտիվությամբ զբաղվելու կամ պարզապես հանգստանալու համար։
18:00 կավարտենք մեր ձմեռային փոքրիկ արկածը և կվերադառնանք Երևան՝ մեր հետ տանելով վառ հիշողություններ և հիանալի տրամադրություն։

Այս 3 օրերը կդառնան տարվա ամենալավ հիշողություններից մեկը, այնպես որ միացե՛ք մեզ՝ վայելելու ձմեռային մոգական Ծաղկաձորը։

Մասնակցության վճար - 30000 ՀՀ դրամ (գինը ներառում է փորձառու ուղեկցորդների, բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները, հյուրանոցը և օրը 3անգայա սնունդը)։


‼️Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`

Ստացող՝ Սարգիս Մաթևոսյան
Համար - 095727447 (Ինեկո ընկեր)
Բանկային հաշիվ - 2050559585031001
Քարտ (Arca)- 4578 8900 0439 1775

Չորեքշաբթի օրվանից սկսած հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 18:45-ին: 😄

Ուշադրություն: ‼️Մասնակցելով 5 արշավի մեր հետ, կստանաք 1 արշավ անվճար 😉


Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու հրահանգավորման կանոնների հետ` ⬇️
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին`
https://www.facebook.com/110-Places-Hiking-Club.../

Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 📱 041 200 110 հեռախոսահամարով կամ գրելով մեր էջին ✉

Download the app to join