110 Places
Արտանիշ լեռ

Արտանիշ լեռ

Գեղարքունիք · 2025-01-11T07:00

Բարձանում ենք Արտանիշ լեռ Հունվարի 11-ին, շաբաթ օրը, ուղևորվում ենք Գեղարքունիքի մարզ՝ բարձրանալու Արտանիշ լեռը, որը գտնվում է 2461 մ բարձրության վրա։

Բարձանում ենք Արտանիշ լեռ

Հունվարի 11-ին, շաբաթ օրը, ուղևորվում ենք Գեղարքունիքի մարզ՝ բարձրանալու Արտանիշ լեռը, որը գտնվում է 2461 մ բարձրության վրա։
Արտանիշի գագաթից բացվում է հիասքանչ տեսարան դեպի կապուտաչյա Սևանա լիճ։ Ի դեպ, Արտանիշի գագաթը միակ վայրն է, որտեղից Սևանը կարելի է տեսնել ամբողջությամբ և շատ մոտիկից։
Արշավը կսկսենք Արտանիշ գյուղից, իսկ ողջ ճանապարհին կվայելենք Սևանի հրաշալի բնապատկերները։


Երթուղու երկարությունը` 9կմ։
Հարաբերական բարձրությունը` 600մ։
Լեռան բարձրությունը` 2461մ։
Բարդությունը` միջին։


Ակումբի գույքը (արշավական փայտիկներ և զանգապաններ) կտրամադրվեն մասնակիցներին։

Բարձր տրամադրությունն ու անմոռանալի տպավորությունները երաշխավորված են։

Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան հետևյալը`
Հարմարավետ արշավային կոշիկներ
Անձնական դեղատուփ
Փոխնորդ հագուստ
Արևային ակնոց
Տաք հագուստ
ՈՒսապարկ
Սնունդ
Ջուր
Անձրևանոց (дождевик)
Լապտեր (фонарик)


Մասնակցության վճար - 9500 ՀՀ դրամ (գինը ներառում է փորձառու ուղեկցորդների, բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները)։

Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`
Ստացող՝ Սարգիս Մաթևոսյան
Համար - 095727447 (Ինեկո ընկեր)
Բանկային հաշիվ - 2050559585031001
Քարտ (Arca)- 4578 8900 0439 1775

Հինգշաբթի օրվանից սկսած հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 06:45-ին:

Ուշադրություն: Մասնակցելով 5 արշավի մեր հետ, կստանաք 1 արշավ անվճար

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու հրահանգավորման կանոնների հետ`

https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:

Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին`

https://www.facebook.com/110-Places-Hiking-Club.../

Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 041 200 110 հեռախոսահամարով կամ գրելով մեր էջին

Download the app to join