110 Places
ԽաշԱրշավ

ԽաշԱրշավ

Գեղարքունիք · 2024-12-01T07:00

ԽաշԱրշավ Աղջկա բերդում 🤤🏰

ԽաշԱրշավ Աղջկա բերդում 🤤🏰


Դեկտեմբերի 1-ին` կիրակի օրը, ուղևորվում ենք դեպի Տավուշ խաշ ուտելու և վայելելու Աղջկա բերդից բացվող տեսարանները:
Ամրոցը գտնվում է Իջևան քաղաքից մոտ 16 կմ հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին: Լեռան գագաթի փոքր հարթությունը բոլոր կողմերից եզերվում է ժայռոտ բարձր ափերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական բրգավոր պարիսպներով, մուտքի ներսի կողմից առկա է փոքրիկ պահակատուն:
Ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի, կա երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող եկեղեցի: Ջրամբարներից մեկը բավականին մեծ է: Ջուրը կավե խողովակով նախապես լցվել է մի փոքրիկ ավազանի մեջ, իսկ այնտեղից էլ` փոքրիկ խողովակով թափվել ջրամբար:
Ամրոցի բոլոր շենքերը, ինչպես և պարիսպները կառուցված են կապտավուն բազալտ քարից, ամուր կրաշաղախով: Այդ շենքերը ներկայումս գտնվում են կիսավեր վիճակում:

Տեսարանները վայելելուց հետո կիջնենք «Մենք ու մեր լեռները» ճամբար ամենահամեղ խաշը վայելելու, Իսկ խաշ չսիրող մարդկանց համար մեկ այլ բան կմտածենք կարող եք համենալ։😊


Երթուղու երկարությունը` 8կմ։
Հարաբերական բարձրությունը` 600մ։
Բարդությունը` թեթև:

Ակումբի գույքը (արշավական փայտիկներ և զանգապաններ) կտրամադրվեն մասնակիցներին։

Բարձր տրամադրությունն ու անմոռանալի տպավորությունները երաշխավորված են։ 🤩


‼️Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան հետևյալը`

Հարմարավետ արշավային կոշիկներ 👟
Անձնական դեղատուփ 🏥
Փոխնորդ հագուստ 👕
Արևային ակնոց 🕶️
Տաք հագուստ 🧥
ՈՒսապարկ 🎒
Սնունդ 🍝
Ջուր 💦
Անձրևանոց (дождевик) ☔
Լապտեր (фонарик) 🔦

Մասնակցության վճար - 13500 ՀՀ դրամ (գինը ներառում է փորձառու ուղեկցորդների, բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները)։

‼️Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`

Ստացող՝ Սարգիս Մաթևոսյան
Համար - 095727447 (Ինեկո ընկեր)
Բանկային հաշիվ - 2050559585031001
Քարտ (Arca)- 4578 8900 0439 1775

ՈՒրբաթ օրվանից սկսած հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 07:45-ին: 😄

Ուշադրություն: ‼️Մասնակցելով 5 արշավի մեր հետ, կստանաք 1 արշավ անվճար 😉

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու հրահանգավորման կանոնների հետ` ⬇️
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին`
https://www.facebook.com/110-Places-Hiking-Club.../

Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 📱 041 200 110 հեռախոսահամարով կամ գրելով մեր էջին ✉

Download the app to join