110 Places
Օկոնավանք

Օկոնավանք

Տավուշ · 2024-10-20T07:00

Գնում ենք Օկոնավանք 🍂 Հոկտեմբերի 20-ին` կիրակի օրը, ուղևորվում ենք Օկոնավանք (Օկոնախաչ Եկեղեցի), որը կառուցվել է 1863 թվականին և գտնվում է Տավուշի մարզի, Ենոքավան գյուղում, Խաչաղբյուրի կիրճի վերին մասում։ Եկեղեցու դիմացի հատվածում կա թևավոր Խաչքար որը թվագրվում է 12-13-րդ դարերով:

Գնում ենք Օկոնավանք 🍂

Հոկտեմբերի 20-ին` կիրակի օրը, ուղևորվում ենք Օկոնավանք (Օկոնախաչ Եկեղեցի), որը կառուցվել է 1863 թվականին և գտնվում է Տավուշի մարզի, Ենոքավան գյուղում, Խաչաղբյուրի կիրճի վերին մասում։ Եկեղեցու դիմացի հատվածում կա թևավոր Խաչքար որը թվագրվում է 12-13-րդ դարերով:

Քայլարշավի ընթացքում մեզ սպասվում են Տավուշի սաղարթախիտ անտառների գեղեցիկ տեսարանները, որոնք այս եղանակին ավելի են գեղեցկանում:

Երթուղու երկարությունը` 18կմ,
Հարաբերական բարձրությունը` 300մ,
Բարդությունը` միջին:

Ակումբի գույքը (արշավական փայտիկներ և զանգապաններ) կտրամադրվեն մասնակիցներին։

Բարձր տրամադրությունն ու անմոռանալի տպավորությունները երաշխավորված են։ 🤩


‼️Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան հետևյալը`

Հարմարավետ արշավային կոշիկներ 👟
Անձնական դեղատուփ 🏥
Փոխնորդ հագուստ 👕
Արևային ակնոց 🕶️
Տաք հագուստ 🧥
ՈՒսապարկ 🎒
Սնունդ 🍝
Ջուր 💦
Անձրևանոց (дождевик) ☔
Լապտեր (фонарик) 🔦

Մասնակցության վճար - 8500 ՀՀ դրամ (գինը ներառում է փորձառու ուղեկցորդների, բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները)։

‼️Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`

Ստացող՝ Սարգիս Մաթևոսյան
Համար - 095727447 (Ինեկո ընկեր)
Բանկային հաշիվ - 2050559585031001
Քարտ (Arca)- 4578 8900 0439 1775

ՈՒրբաթ օրվանից սկսած հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 07:45-ին: 😄

Ուշադրություն: ‼️Մասնակցելով 5 արշավի մեր հետ, կստանաք 1 արշավ անվճար 😉

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու հրահանգավորման կանոնների հետ` ⬇️
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին`
https://www.facebook.com/110-Places-Hiking-Club.../

Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 📱 041 200 110 հեռախոսահամարով կամ գրելով մեր էջին ✉

Download the app to join