110 Places
Ծակքարի լիճ 🏕

Ծակքարի լիճ 🏕

Երևան · 2024-08-24T07:00

Ծակքարի լիճ վրանային արշավ🏕 Օգոստոսի 24֊25-ը` ուղևորվում ենք դեպի Սյունիքի մարզ վայելելու անզուգական Ծակքարի լիճը։

Ծակքարի լիճ վրանային արշավ🏕

Օգոստոսի 24֊25-ը` ուղևորվում ենք դեպի Սյունիքի մարզ վայելելու անզուգական Ծակքարի լիճը։
Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռների կատարային հատվածում, Քաջարան քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 3270 մ բարձրության վրա։ Մակերեսը՝ 3 հա։
Անվանում են նաև Ծաղքարի, Սագքարի լիճ։

Օր 1
Առավոտյան կուղևորվենք դեպի Սյունիք։ Կհասնենք վրանատեղի,կհանգստանանք կնախապատրաստենք վրանները հետո խարույկի շուրջ կընթրենք և հաճելի ժամանց կացկացնենք։
Օր 2
Հաջորդ օրը վաղ առավոտյան կարթնանանք, կնախաճաշենք և ճանապարհ կընկնենք դեպի լիճ։


Հարաբերական բարձրությունը` 900մ։
Երթուղու երկարությունը` 16կմ։
Բարդությունը` միջինից բարդ։

Ակումբի գույքը (արշավական փայտիկներ և զանգապաններ) կտրամադրվեն մասնակիցներին։

Բարձր տրամադրությունն ու անմոռանալի տպավորությունները երաշխավորված են։ 🤩

‼️Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան հետևյալը`

Հարմարավետ արշավային կոշիկներ 👟
Անձնական դեղատուփ 🏥
Փոխնորդ հագուստ 👕
Արևային ակնոց 🕶️
Տաք հագուստ 🧥
ՈՒսապարկ 🎒
Սնունդ 🍝
Ջուր 💦
Անձրևանոց (дождевик) ☔
Լապտեր (фонарик) 🔦
Քնապարկ
Կարիմատ
(Քնապարկ և կարիմատ չունենալու դեպքում կարող եք վարձակալել մեզնից(2000/1000 դրամ))


Մասնակցության վճարը
Մինչև օգոստոսի 5 28.000 ՀՀ դրամ
Օգոստոսի 6 - Օգոստոսի 23 33.000 ՀՀ դրամ։

(գինը ներառում է փորձառու ուղեկցորդների, բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները, վրաններ, սնունդ(նախաճաշ, ճաշ և 2ընթրիք))։

‼️ Գրանցումները հաստատելու և այս գներից օգտվելու համար պարտադիր է վճարում կատարել։

Արժեքը ներառում է
Փորձառու ուղեկցորդների ծառայություններ🏃‍➡️
Բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները🚌
Պրոֆեսիոնալ լուսանկարում։ 📷
Վրաններ🏕
Սնունդ (նախաճաշ, ճաշ և 2ընթրիք) 🍔
(Քնապարկ և կարիմատ չունենալու դեպքում կարող եք վարձակալել մեզնից(2000/1000 դրամ))

‼️Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`

Ստացող՝ Սարգիս Մաթևոսյան
Համար - 095727447 (Ինեկո ընկեր)
Բանկային հաշիվ - 2050559585031001
Քարտ (Arca)- 4578 8900 0439 1775

Չորեքշաբթի օրվանից սկսած հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ ։

Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 07:45-ին: 😄

Ուշադրություն: ‼️Մասնակցելով 5 արշավի մեր հետ, կստանաք 1 արշավ անվճար 😉

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու հրահանգավորման կանոնների հետ` ⬇️
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին`
https://www.facebook.com/110-Places-Hiking-Club.../

Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 📱 096-72-74-47 հեռախոսահամարով կամ գրելով մեր էջին ✉

Download the app to join