110 Places
Նեղոցից Ծաղկաշատ վրանային արշավ 🏕

Նեղոցից Ծաղկաշատ վրանային արշավ 🏕

Լոռի · 2024-08-10T07:00

Նեղոցից Ծաղկաշատ վրանային արշավ🏕 Օգոստոսի 10֊11-ը` ուղևորվում ենք դեպի Լոռու մարզ վայելելու հրաշք բնությունը։ Վրանային քայլարշավ է լինելու լոռվա սաղարթախիտ անտառներում թաքնված Ծաղկաշատ գյուղում։

Նեղոցից Ծաղկաշատ վրանային արշավ🏕

Օգոստոսի 10֊11-ը` ուղևորվում ենք դեպի Լոռու մարզ վայելելու հրաշք բնությունը։ Վրանային քայլարշավ է լինելու լոռվա սաղարթախիտ անտառներում թաքնված Ծաղկաշատ գյուղում։
Առաջին օրը երևանից կուղևորվենք Նեղոց գյուղ և կսկսենք մեր քայալրշավը դեպի Ծաղկաշատ գյուղ։ Անցնելու ենք Արջագլուխ լեռան տակով կախված խմբից կարող ենք նաև բարձրանալ։ Լեռը գտնվում է Գուգարանց լեռներում և ունի 1911 մ բարձրություն։
Ծաղկաշատում վրանները տեղադրելուց հետո խարույկի շուրջ կընթրենք և հաճելի ժամանց կացկացնենք։

Հարաբերական բարձրությունը` 1100մ⬆️
Երթուղու երկարությունը` 14կմ։
Բարդությունը` միջինից մի փոքր բարդ։
Տեսակ` անտառային (70%)։

Հաջորդ օրը կարթնանանք, կնախաճաշենք, կվայելենք Լոռվա անտառները և ճանապարհ կընկնենք դեպի Հաղպատ։

Հարաբերական բարձրությունը` 600մ⬇️
Երթուղու երկարությունը` 7,5կմ։
Բարդությունը` հեշտ։
Տեսակ` անտառային (90%)։

Ակումբի գույքը (արշավական փայտիկներ և զանգապաններ) կտրամադրվեն մասնակիցներին։

Բարձր տրամադրությունն ու անմոռանալի տպավորությունները երաշխավորված են։ 🤩

‼️Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան հետևյալը`

Հարմարավետ արշավային կոշիկներ 👟
Անձնական դեղատուփ 🏥
Փոխնորդ հագուստ 👕
Արևային ակնոց 🕶️
Տաք հագուստ 🧥
ՈՒսապարկ 🎒
Սնունդ 🍝
Ջուր 💦
Անձրևանոց (дождевик) ☔
Լապտեր (фонарик) 🔦
Քնապարկ
Կարիմատ

Մասնակցության վճարը
Մինչև հուլիսի 21 23.000 ՀՀ դրամ
Հուլիսի 22 - Օգոստոսի 9 28.000 ՀՀ դրամ։

(գինը ներառում է փորձառու ուղեկցորդների, բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները, վրաններ, սնունդ(նախաճաշ, ճաշ և 2ընթրիք))։

‼️ Գրանցումները հաստատելու և այս գներից օգտվելու համար պարտադիր է վճարում կատարել։

Արժեքը ներառում է
Փորձառու ուղեկցորդների ծառայություններ🏃‍➡️
Բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները🚌
Պրոֆեսիոնալ լուսանկարում։ 📷
Վրաններ🏕
Սնունդ (նախաճաշ, ճաշ և 2ընթրիք) 🍔


‼️Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`

Ստացող՝ Սարգիս Մաթևոսյան
Համար - 095727447 (Ինեկո ընկեր)
Բանկային հաշիվ - 2050559585031001
Քարտ (Arca)- 4578 8900 0439 1775

Չորեքշաբթի օրվանից սկսած հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ ։

Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 06:45-ին: 😄

Ուշադրություն: ‼️Մասնակցելով 5 արշավի մեր հետ, կստանաք 1 արշավ անվճար 😉

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու հրահանգավորման կանոնների հետ` ⬇️
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին`
https://www.facebook.com/110-Places-Hiking-Club.../

Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 📱 096-72-74-47 հեռախոսահամարով կամ գրելով մեր էջին ✉

Download the app to join