110 Places
Դիմաց լեռ ⛰️

Դիմաց լեռ ⛰️

Գեղարքունիք · 2024-05-12T07:00

Վերելք Դիմաց լեռ ⛰️ Մայիսի 12-ին` կիրակի օրը, գնում ենք դեպի չքնաղ Տավուշի մարզ, բարձանալու Դիմաց լեռը։

Վերելք Դիմաց լեռ ⛰️

Մայիսի 12-ին` կիրակի օրը, գնում ենք դեպի չքնաղ Տավուշի մարզ, բարձանալու Դիմաց լեռը։
Լեռը գտնվում է Իջևանի լեռների հարավարևմտյան մասում, Հաղարծին գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտք։
Լեռան բարձրությունը 2387մ է և Դիլիջանի ազգային պարկի մի մասն է կազմում։
Ճանապարհը անտառապատ տարածքով է անցնում, իսկ գագաթը ծածկված է կանաչ ալպիական մարգագետիններով։ Այցելելու ենք նաև անտառներում թաքնված ջրվեժները։
Գագաթից բացվում է ֆանտաստիկ տեսարաններ դեպի Իջևանի լեռներ, իսկ ամպամած եղանակի դեպքում հայտնվում ենք ամպերից վերև։

Երթուղու երկարությունը` 18կմ,
Հարաբերական բարձրությունը` 1000մ,
Լեռան բարձրությունը` 2360մ,
Բարդությունը` միջինից բարդ:

Ակումբի գույքը (արշավական փայտիկներ և զանգապաններ) կտրամադրվեն մասնակիցներին։

Արժեքը ներառում է պրոֆեսիոնալ լուսանկարում։ 📷

Բարձր տրամադրությունն ու անմոռանալի տպավորությունները երաշխավորված են։ 🤩

‼️Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան հետևյալը`

Հարմարավետ արշավային կոշիկներ 👟
Անձնական դեղատուփ 🏥
Փոխնորդ հագուստ 👕
Արևային ակնոց 🕶️
Տաք հագուստ 🧥
ՈՒսապարկ 🎒
Սնունդ 🍝
Ջուր 💦
Անձրևանոց (дождевик) ☔
Լապտեր (фонарик) 🔦

Մասնակցության վճար - 7000 ՀՀ դրամ (գինը ներառում է փորձառու ուղեկցորդների, բարձրակարգ տրանսպորտի ծառայությունները)։

‼️Վճարումը կարող եք կատարել միայն փոխանցման տարբերակով:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին`

Ստացող՝ Սարգիս Մաթևոսյան
Համար - 095727447 (Ինեկո ընկեր)
Բանկային հաշիվ - 2050559585031001
Քարտ (Arca)- 4578 8900 0439 1775

ՈՒրբաթ օրվանից հետո հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 07:45-ին: 😄

Ուշադրություն: ‼️Մասնակցելով 5 արշավի մեր հետ, կստանաք 1 արշավ անվճար 😉

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու հրահանգավորման կանոնների հետ` ⬇️
https://forms.gle/qk9w3SDnJaSdmBcN9
Հարգանքներով` 110 Places Hiking Club:
Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին`
https://www.facebook.com/110-Places-Hiking-Club.../

Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 📱 096-72-74-47 հեռախոսահամարով կամ գրելով մեր էջին ✉

Download the app to join