110 Places
Հրեշտակների ձոր - Տափի բերդ

Հրեշտակների ձոր - Տափի բերդ

Արարատ · 2019-04-07T07:00

Ապրիլի 7-ին` կիրակի օրը, 110 Places արշավական ակումբը ուղևորվում է տեսնելու Արարատի մարզի թաքնված գեղեցկությունը: Արշավը սկսելու ենք Ուրցաձոր գյուղից, որտեղ բեռնատար մեքենայով գնալու ենք Տափի (Գևորգ Մարզպետունու) բերդ։ Այնուհետև գնալու ենք Դաշտաքար գյուղ, որտեղից էլ սկսելու ենք քայլել դեպի Հրեշտակների ձոր: Արշավի երկարությունը` 7 կմ:

Ապրիլի 7-ին` կիրակի օրը, 110 Places արշավական ակումբը ուղևորվում է տեսնելու Արարատի մարզի թաքնված գեղեցկությունը: Արշավը սկսելու ենք Ուրցաձոր գյուղից, որտեղ բեռնատար մեքենայով գնալու ենք Տափի (Գևորգ Մարզպետունու) բերդ։ Այնուհետև գնալու ենք Դաշտաքար գյուղ, որտեղից էլ սկսելու ենք քայլել դեպի Հրեշտակների ձոր:
Արշավի երկարությունը` 7 կմ:

Արշավի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Հարմարավետ արշավային կոշիկներ
Փոխնորդ հագուստ
Արևային ակնոց
Տաք հագուստ
ՈՒսապարկ
Սնունդ
Ջուր
Անձրևանոց (дождевик)
Լապտեր (фонарик)

Մասնակցության վճար - 5000 ՀՀ դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայություները)։
ՈՒրբաթ օրվանից հետո հրաժարվելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան, ժամը 08:00-ին:

Ծանոթացեք նկարներին՝
https://drive.google.com/open?id=1aDV8sGWmwUJl3r3X2_eZ0z_jnPZfMm0o

Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու Հրահանգավորման կանոնների հետ` https://docs.google.com/forms/d/1BcZLc3tKdB9Zo3nK5QWdwowVJge6O5B1SlX3GWFcjL8/prefill

Հարգանքներով` 110 Places Hiking Club:

Ծանոթացեք մեր ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/110-Places-Hiking-Club-370539313448386/

Շտապեք նախապես ամրագրել ձեր տոմսերը զանգահարելով 096-72-74-47 հեռախոսահամարով կամ գրել մեր էջին։

Download the app to join