110 Places
Հերհերի ջրվեժ - Սիոն վանք - Չիքի Վանք

Հերհերի ջրվեժ - Սիոն վանք - Չիքի Վանք

Տավուշ · 2018-04-29T07:00

Ապրիլի 29-ին, կիրակի օրը, 110 Places արշավական ակումբը մեկնում է Հայաստանի գեղեցիկ վայրերից մեկը` Վայոց ձորի մարզում գտնվող Հերհերի ջրվեժ: Սկզբում կայցելենք Հերհերի ջրամբար` կառուցված նույնանուն գետակի վրա, որն իրենից ներկայացնում է լեռների մեջ ամբարված չքնաղ մի ջրավազան: Այնուհետև կլինենք Հերհեր գյուղում, որտեղ պահպանվել են մի շարք հուշարձաններ. գյուղից կսկսենք մեր քայլարշավը դեպի միջնադարյան նշանավոր անապատներից մեկը` Սբ Սիոն վանք` տեղակայված երկու ձորերով եզերվող ոչ մեծ քարաժայռի գագաթին:

Ապրիլի 29-ին, կիրակի օրը, 110 Places արշավական ակումբը մեկնում է Հայաստանի գեղեցիկ վայրերից մեկը` Վայոց ձորի մարզում գտնվող Հերհերի ջրվեժ:
Սկզբում կայցելենք Հերհերի ջրամբար` կառուցված նույնանուն գետակի վրա, որն իրենից ներկայացնում է լեռների մեջ ամբարված չքնաղ մի ջրավազան:
Այնուհետև կլինենք Հերհեր գյուղում, որտեղ պահպանվել են մի շարք հուշարձաններ. գյուղից կսկսենք մեր քայլարշավը դեպի միջնադարյան նշանավոր անապատներից մեկը` Սբ Սիոն վանք` տեղակայված երկու ձորերով եզերվող ոչ մեծ քարաժայռի գագաթին:
Հանգստից հետո կշարունակենք մեր ճանապարհը դեպի յուրահատուկ գեղեցկություն ունեցող Քարավազի և Հերհերի ջրվեժները:

Արշավի ընթացքում մենք կտեսնենք նաև Հերհեր գյուղից ոչ հեռու Կապույտ կոչվող բերդի ավերակներն ու Սբ Գևորգ մատուռը, որին տեղացիները Չիքի վանք են ասում: Իսկ վերջում մեզ սպասում է ևս մեկ բնական հուշարձան` հանքային աղբյուրները` Առինջ ավերակ բնակավայրի մոտ:

Արշավի մասնակիցներն իրենց հետ ցանկալի է ունենան՝
ՈՒսապարկ
Սնունդ
Ջուր
Անձրևանոց (дождевик)
Արևապաշտպան գլխարկ

Մասնակցության վճար - 6000 ՀՀ դրամ
Մեկնարկի վայր - Երևանի Պետական Համալսարան

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք գրանցվելու համար նախօրոք զանգահարեք 041-105-110 հեռախոսահամարով կամ գրեք մեր facebook-յան էջին:

Download the app to join